ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Գալու են անջատեն հոսանքը, ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ էլ կարեկցանք»

«Գալու են անջատեն հոսանքը, ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ էլ կարեկցանք»
26.06.2014 | 19:07

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի դեմս Ռոբերտ Նազարյանի, չափի զգացումը կորցրել է։ Երբ 2013-ին էլեկտրաէներգիայի սակագինը 30-ից դարձրեց 38 դրամ, և մարսեցին, հասկացան, որ գործում են անպատժելիության մթնոլորտում»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ի նախագահ, հրապարակախոս ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ։- Նախկինում, երբ սակագին էին բարձրացնում, գոնե հիմնավորում էին, ասում էին կապված է Ռուսաստանից, այլ բաղադրիչներից, հիմա այն աստիճանի են լկտիացել, որ նույնիսկ զլանում են ինչ-որ բան հորինել, ասում են` ճեղքվածք է առաջացել: Բանախոսը նկատեց, որ ճեղքվածք է առաջացել մասնավոր հատվածում, և էլեկտրաէներգիայի թանկացումը հանրությանը նետած լուրջ մարտահրավեր է:

Հնարավոր թանկացումը կանխելու, օրենքի կիրառումը կասեցնելու համար Կարեն Թումանյանը ներկայացրեց «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ի քայլերն ու առաջարկները. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմում է ներկայացրել վարչական դատարան` գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար, դատական պրոցեսի սկզբից մինչև վերջ սատարելու ենք ՕԵԿ-ին: Պետք է հանդես գալ պահանջով, որ երկրի նախագահը անհապաղ փոխի հանձնաժողովի կազմը, քանզի նրանք այլևս հավատ չեն ներշնչում: Հանձնաժողովի նոր կազմում պետք է լինեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ»:
Բանախոսը նշեց նաև, որ մամուլում պարբերաբար պետք է հրապարակվեն էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մենաշնորհն իրենց ձեռքում պահող հիմնարկների ծախսերը, որպեսզի տվյալ հիմնարկների տնօրենները զգուշանան միլիոններով իրենց աշխատավարձ դուրս գրելուց, ինչպես նաև միլիոնների հասնող չհիմնավորված գործուղումների գնալուց։ «Հանրային կոչվող հանձնաժողովները պետք է հաշվետու լինեն ժողովրդի առաջ: Եթե ամեն դեպքում մենք նրանց անհիմն ծախսերի համար պատասխան ենք տալիս, ուրեմն այնպես պետք է անել, որ մենք գոնե նրանց ծախսերը կարգավորենք, թե չէ, ոնց ուզում, ծախսում են, ժողովուրդը փակում է ճեղքվածքները: Կարո՞ղ ենք երաշխավորել, որ հաջորդիվ չեն թանկացնի գազը, ջուրը: Եթե մինչև օգոստոս չհաջողվի որոշումը չեղյալ համարել, պետք է ուղղակի վճարել նախկին սակագնով: Անձամբ ես դեմոնստրատիվ չեմ վճարելու ավելացված վճարը ու կոչ եմ անում բոլորին այդ ճանապարհով գնալ: Իհարկե, սա պոպուլիստական ճանապարհ է, որովհետև գալու են անջատեն հոսանքը, ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ էլ կարեկցանք»:
Կարեն Թումանյանը, այնուամենայնիվ, հույս է փափագում, որ դատական պրոցեսը խնդրի լուծման ամենանպատակահարմար ճանապարհն է: Բանախոսն ասաց, որ հակառակ դեպքում իրենց կազմակերպությունը օգոստոսի 2-ից դուրս է գալու փողոց, որ սկսելու են «Ընդվզում» շարժումը և պայքարելու են բոլոր հակաօրինական գործարքների դեմ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ